|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների կիրառում՝ առցանց դիտարկման միջոցով թափանցիկությունը բարձրացնելու համար:
Սակայն, «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները քննարկում են սահմանադրական հանրաքվեն առանց տեսախցիկների եւ օնլայն հեռարձակման անցկացնելու տարբերակը։
Փաստացի, ցանկություն կա տեսախցիկներ չտեղադրել նաեւ 1500 խոշոր տեղամասերում: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, այս գաղափարը առաջ են «բրդում» մարդիկ, որոնք առանցքային դերակատարություն են ունեցել նախորդ ընտրությունների ժամանակ։
Թե ինչ նկատառումներ է հետապնդում տեսախցիկներից հրաժարվելու գաղափարը, մնում է միայն ենթադրություններ անել։ Սակայն հազիվ թե դա խնայողությունների նպատակ հետապնդի, քանզի առանց այդ էլ նախորդ ընտրություններից անհամեմատ շատ գումար է տրամադրվել այս հանրաքվեի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։