|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կողոպուտի արտառոց դեպք է գրանցվել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ահազանգ է ստացվել, որ Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից կողոպուտ է կատարվել:
Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնեցին, որ դեռևս չպարզված անձը մուտք է գործել ոսկու սրահ, մատանի հափշտակել ու փորձել դիմել փախուստի, որի ընթացքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենաներ, ապա այլ մեքենայով հեռացել տարածքից:
Նշենք, որ այս պահին տեղում աշխատում են իրավապահները: