Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք գործ ունենք երրորդ հանրապետության պատմության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. այսօր կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ բացահայտման մասին: «ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը կատարված բացահայտումները, բառի բուն իմաստով, ցնցող են և շոկային»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ տնօրենին` խնդրելով շնորհակալական խոսքեր փոխանցել այն աշխատակիցներին, ովքեր մշակել են այս օպերացիան: «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս գործողությունը մեկ օրում չ իկազմակերպվել, դրան նախորդել է ծավալուն աշխատանք»,- նշեց նա:
Վարչապետը հույս հայտնեց, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով: «Ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ում քննությունը կընթանա բարձր մակարդակով, և գլխավոր դատախազությունը կապահովի քննության բարձր մակարդակը», -ասաց նա և հավելեց. «Չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ գործի բոլոր մասնակիցները պատասխանատվության կանչվեն` անկախ նրանց կոչումներից, կարգավիճակներից: Այս գործը պետք է մինչև վերջ բացահայտվի»:
Վարչապետը հերթական անգամ ընդգծեց, որ կոռուպցիայի հետ որևէ կոմպրոմիս չի լինելու: «Մենք հայտարարում ենք, որ Հայաստանից կոռուպցիան արմատախիլ ենք անելու»,- ասաց նա: