կարևոր
12364 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-27 12:19
Սպորտ

Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները

Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները

Երեկ տեղի ունեցան Եվրո-2024-ի վերջին ուղեգրերի համար հանդիպումները։

Այսպիսով, եզրափակիչ փուլ դուրս եկան Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Շոտլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ավստրիան, Անգլիան, Հունգարիան, Սլովակիան, Ալբանիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Սլովենիան, Չեխիան, Վրաստանը, Ուկրաինան, Խորվաթիան և Լեհաստանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։

Մրցաշարի խաղերը տեղի կունենան Բեռլինում, Համբուրգում, Գելզենկիրխենում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Լայպցիգում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում։