|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանը։
«Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը. հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են, սին, անօգուտ եւ անտրամաբանական. այժմ մեկ օրակարգ պետք է լինի, վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ Փաշինյանից․ Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից եւ պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում․
Հ․Գ․ Սողոմոն Թեհլերյան «Ոտքի Դատարանն է Գալիս» ներկայացումից»,- գրել է նա։