Նևադայում ՀՀ հյուպատոս Ատրուշան Արմենյանն այցելել է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի «Փէշէքէրեան» կենտրոն։ Ըստ Asbarez-ի՝ հյուպատոսին ընդունել են ԿԿ ներկայացուցիչ Տարոն Տեր-Խաչատուրյանն ու կոմիտեի անդամ Քարմեն Օհանյանը։
Հանդիպման ընթացքում կայացել է մտերիմ զրույց և հյուրասիրություն, որից հետո հյուպատոսը ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ ԿԿ-ին է նվիրել Առաջին Հանրապետության 10 նամականիշ, որոնք ՀՀ կառավարության պատվերով նախկինում պատրաստվել և հրատարակվել են Փարիզում և նամակատարական գործածության համար Հայաստան բերվել 1920 թվականի նոյեմբերին:
Հայկական նամականիշերի սույն հավաքածուն հյուպատոսը նվիրել է Կենտրոնական կոմիտեին՝ ի հիշատակ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի: