|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հունվարի 18-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրավիրել է հանդիպում-խորհրդակցություն, որին ներկա են եղել ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնակատար Ս.Մերզլիկինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և Շիրակի մարզի փոխոստիկանապետ Ա. Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջացած լարվածությունը թուլացնելու, ավելորդ շահարկումներից և սադրիչ տրամադրություններից խուսափելու հարցերը: Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ներքին կարգապահական ռեժիմը, սահմանել հսկողություն, տանել բացատրական աշխատանքներ, հարցերի և խնդիրների առաջացման դեպքում արագ ահազանգել համապատասխան մարմիններին, ինչպես նաև տեղյակ պահել Գյումրու քաղաքապետարանին:
Ի պատասխան, ռուսական կողմը նշել է, որ համակարծիք է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջարկություններին և պատրաստ է ավելի ուժեղացնել վերահսկողությունը, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցառումներ նշված խնդիրների լուծման ուղղությամբ: