|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ս.թ. հունիսի 5-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը: Նիստի օրակարգի միակ հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ծրագրին: Հանրային խորհրդի անդամները ներկայացրել են իրենց տեսակետները ծրագրի վերաբերյալ՝ մատնանշելով ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ կողմերը:
Ընդհանուր առմամբ, Հանրային խորհուրդը կարծիք է հայտնել, որ կառավարության այս ծրագիրը նման չէ նախորդ կառավարությունների ներկայացրած ծրագրերին, ավելի շատ նման է քաղաքական հռչակագրի, որտեղ կան նաև որոշ ճիշտ շեշտադրումներ տնտեսության զարգացման վերաբերյալ, բայց, իբրև կառավարության ամբողջական ծրագիր, շատ ոլորտներ ու շատ խնդիրներ փաստաթղթում ներառված չեն:
Ինչ վերաբերում է ծրագրի մեջ դրված քաղաքական խնդիրներին, ապա Հանրային խորհուրդը գտել է, որ դրանք ընկած են մեր անկախ պետության գաղափարական հիմքերում, և դրանց իրագործումն անհրաժեշտ է մեր երկրի հետագա զարգացման համար: