Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Թուրքիայում նախագահական ընտրությունների շրջանակներում պետական TRT հեռուստաալիքի տրամադրած քարոզչական եթերի հարցով խեղկատակություն է արվել:
Ըստ Demokrathaber-ի` պետական հեռուստաալիքը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տրամադրել է 105 րոպե եթեր, մինչդեռ քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դմիրթաշին` ընդամենը 3 վայրկյան:
Միջանկյալ նշնենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման հետ կապեր ունենալու մեջ և այդ պատճառով արդեն երկու տարի բանտում է:
Էրդողանին եթերի ամենաերկար ժամանակը տրամադրած TRT-ն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը տրամադրել է 37 րոպե: Մյուս կուսակցությունների հետ TRT-ն նույն կերպ է վարվել` տրամադրելով համեմատաբար քիչ եթեր: