Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը հավանություն տվեց իր իսկ մշակած օրենսդրական այն նախագծին, որով որոշակի սահմանափակումներ են մտցվում ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի և անդամների համար: Մասնավորապես՝ ըստ նախագծի՝ ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է քաղաքական գնահատականներ պարունակեն և նրանց կողմից չպետք է եզրահանգումներ կատարվեն հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ: Կարճ ասած՝ կառավարությունը վերջապես որոշեց մեկընդմիշտ փակել ՎՊ-ի բերանը՝ այն վերածելով պարզագույն վիճակագրի կամ արձանագրողի:
Թե ինչո՞ւ գործադիրն իր սուրբ պարտքը համարեց գլուխը խոթել Վերահսկիչ պալատի ներքին խոհանոց, թերևս, հասկանալի է բոլորին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես չկարողացավ կուլ տալ նախորդ տարվա կեսերին խորհրդարանում Պալատի կողմից ստացած «700 մլրդ դրամին համարժեք» ապտակը և, ոգևորված նախագահ Սերժ Սարգսյանի աներկբա աջակցությունից, ահա որոշել է բուռը հավաքել ՎՊ-ն: Տիգրան Սարգսյանին, թերևս, չբավարարեց ՎՊ-ի այս տարվա ծրագրի ԱԺ քննարկումների ժամանակ Պալատի նախագահ Իշխան Զաքարյանի՝ դաստիարակված և խեղճացած աշակերտի բավականին սրտառուչ տեսքը և որոշել է ՎՊ-ին և նրա նախագահին նվաստացնելու այս արարողությանը իրավական տեսք հաղորդել: Վարչապետն ու կառավարությունն այս դեպքում իրենց պահել են իսկական կովկասյան ջիգիթի պես՝ ակն ընդ ական, ատամն ընդ ատաման:
Ու թերևս հենց այդ ջիգիթությունն էլ կուրացրել է գործադիրին, որը հաշվի չի առել երկու պարզագույն հանգամանք: Նախ՝ ՎՊ պաշտոնատար անձանցից` քաղաքական գնահատականներ պարունակող հայտարարություններ, ելույթներ ու հրապարակումներ չանելու պահանջը, ըստ էության, ոչ թե իրավական է, այլ բարոյա-էթիկական: Որովհետև չափազանց դժվար է որոշել, թե որևէ մեկի խոսքում կամ գրած տեքստում արտահայտված միտքը, գնահատականը որքանով է քաղաքական կամ ապաքաղաքական: Չկան նման իրավական չափանիշներ: Եթե կան, ու դրանց տեղը միայն այդ նախագիծը գրողները գիտեն, ապա պարտավոր են դրանք ներկայացնել: Որպեսզի, օրինակ, եթե ՎՊ հերթական զեկույցում պարզապես փաստեր բերված լինեն, ասենք, վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրներին պատկանող՝ պետական տենդերներ շահած ընկերությունների կողմից հնարավոր խախտումների մասին, զեկույցը կարդացողները հասկանան՝ ՎՊ-ն քաղաքակա՞ն գնահատական է տալիս, թե՞ ապաքաղաքական: Կամ՝ նրանց գործողություններում տնտեսական հանցանքի կամ զանցանքի էլեմենտներ կա՞ն, թե՞ ոչ: Հիմա, փաստորեն, ՎՊ այդ պաշտոնատար անձինք իրենց ամենամյա գործունեության հաշվետվությունը նախ պետք է գրաքննության ուղարկեն վարչապետի գրասենյակ, որպեսզի այնտեղից զտեն բոլոր քաղաքական գնահատականներն ու իրավական հետևանքներ պարունակող եզրակացությունները, նոր թողնեն դրանք հրապարակելու:
Թե այդքանից հետո ի՞նչն է վերահսկելու այդ պալատը և ինչո՞ւ պետք է շարունակի գործել այդ պատասխանատու անվան ներքո, արդեն դառնում է կատարելապես անհասկանալի: Թերևս ճիշտ կլիներ, որ ձեռքի հետ օրենքում նաև կառույցի անունը փոխեին՝ դարձնելով, օրինակ, վարչապետին կից վերահսկիչ պալատ:
Երկրորդ՝ կառավարությունն, իհարկե, օրենսդրական նախաձեռնության իրավունք ունի: Սակայն արդյո՞ք բարոյական է այդ իրավունքն իրացնել ցանկացած իրավիճակում: Հետաքրքիր է իմանալ, թե պետական կառավարման այդ ո՞ր սկզբունքի համաձայն է վերահսկվողը որոշում վերահսկողի իրավասությունները և այն, թե վերջինս ինչը կարող է ասել, ինչը ոչ և ինչ չափով: Ինչ կստացվեր, եթե ասենք, այս տրամաբանությամբ առաջնորդվելով, բոլոր ոլորտներում բոլոր վերահսկվողներն իրենց իրավունք վերապահեին միջամտելու, ուղղորդելու իրենց վերահսկողների լիազորությունները և սրտների ուզած չափով սահմանափակեին դրանք: Եթե կառավարությունում դեռևս չեն մոռացել սահմանադրական այն սկզբունքը, որ ՎՊ-ն հաշվետու է միայն պառլամենտին, իսկ ՎՊ նախագահը նշանակվում է պառլամենտի կողմից, ապա պետք է հասկանային, որ նման հարցերում ՎՊ-ի գործողություններին միջամտելու նախաձեռնություն կարող է ցուցաբերել միայն խորհրդարանը: Բովանդակային առումով, իհարկե, ոչ մի տարբերություն չկա, նման նախագիծը կառավարությո՞ւնն է ներկայացնում, թե՞ դրա քարտուղարը դարձած ԱԺ մեծամասնությունը, որն, անկասկած, կդակի այս նախագիծը խորհրդարանում՝ առանց նման «մանրուքները» հաշվի առնելու: Բայց գոնե արտաքուստ կպահպանվեր իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը: Դժվար թե նախագծի հեղինակներն այս ամենը չեն գիտակցել: Պարզապես գործել են սովորականի նման՝ այնպես, ինչպես հարմար են գտել: Իրենց ձեռքը չի՞...
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ