|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Նարեկ Խ.-ին և 1973 թ. ծնված Սամվել Մ.-ին: Մինչ այդ, ոստիկաններին տեսնելով, Սամվել Մ.-ն նշված վայրում գրպանից հանել և գետին է նետել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 40,8 գ դեղնականաչավուն զանգված:
Նշանակվել են տոքսիկոքիմիական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: