Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղական ինքնակառավարման մարմինը, որը ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է շարունակի իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները. խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Առնվազն ինձ համար անակնկալ է, որ վարչապետն ասում է, որ ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ աշխատանքներին: Ինչքան որ իրավունք չունի դատական համակարգին միջամտելու, այնքան էլ` ՏԻՄ-երին»,- ասաց նա:
Շարմազանովը վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցությունում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին հարց չի քննարկվում: «Տարոն Մարգարյանը բավականին հաջող քաղաքապետ է և մեծ ժողովրդականություն է վայելում»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե վարչապետը հայտարարել է, որ Տարոն Մարգարյանը ընտրակաշառքներով է ընտրվել Երևանի քաղաքապետ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ կարող եմ շատ բան ասել շատերի մասին: Եթե կան փաստեր, թող փաստեր ներկայացնեն»:
Նա նշեց, որ ո'չ վարչապետը, ո'չ նախագահը, ո'չ որևէ այլ ոք չեն կարող ստիպել ընտրված մարդուն անել հակաօրինական քայլեր: