Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին»,- այս մասին, ըստ 168.am-ի, այսօր «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին և հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի հրավիրվել դրանց:
«Ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում: Ես զարմանում եմ, որ տեղեկատվությունը Ձեզ հասանելի չէ: Ես չեմ խոսել Սահմանադրության տեքստի մասին, տեքստը գոյություն չունի, ես խոսել եմ հայեցակարգին հավանություն տալու մասին, և չի եղել մեկ կուսակցություն, որն ասել է՝ պետք չէ հավանություն տալ, որովհետև հավանությունը դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում է կայացվել բարեփոխումների տեքստի վերաբերյալ»,- ասաց նա՝ շարունակելով, որ վերջնական որոշումը ժողովրդինն է, ինքը ևս դեռևս վերջնական համոզվածություն չունի դրա վերաբերյալ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, հայտարարում է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու՝ այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կա հրավիրելու, և ինչի՞ դա կարող է բերել»:
Նա ասաց, որ բոլոր ուժերին հրավիրել է, պնդել, որ մեծ հաճույքով այդ հնարավորությունը կընձեռի բոլորին, թեև որոշ քաղաքական ուժերի անձնապես հրավեր է հղել՝ ընդգծելու այդ ուժի կարևորությունը: Իսկ եթե, Սարգսյանի խոսքով, ուժը կրկնում է ցանկության բացակայության մասին, ապա չարժե պարտադրել:
Մանրամասներն՝ այստեղ: