Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Տարոն Մարգարյանը հայ ժողովրդի լավագույն զավակն է. քիչ առաջ մի քաղաքացի՝ Արայիկ Սաղաթելյանը, նման բան հայտարարեց քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա իրականացնողներին՝ հացադուլ հայտարարելով: Նա նշեց, որ դեմ է Տարոն Մարգարյանի հրաժարական տալուն:
«Ես էլ ուզում եմ, որ Զարուհի Փոստանջյանը հրաժարական տա: Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական է: Ես նստացույց եմ անելու, հացադուլ: Հայ ժողովրդի մայրերը գոհ են նրա կատարած գործերից: Ո՞վ էր խաղահրապարակ կառուցում, այգիները բարեկարգում: Նա ընտիր անձնավորություն է»,- ասաց Արայիկ Սաղաթելյանը:
Հարցին, թե` Դուք քաղաքապետարանի աշխատակի՞ց եք, նա պատասխանեց, որ ինքն «անորոշ մարդ» է:
Ի պատասխան ակցիայի մասնակիցները նշեցին, որ, այո, Տարոն Մարգարյանն ահագին փող է մսխել՝ ասֆալտ փռելով, թողել է, որ «Փակ շուկա»-ն քանդեն և էլի շատ ու շատ բաներ:
Նշենք, որ քաղաքապետարանի հարակից փողոցները շարունակում են փակ մնալ: