|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել են ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:
Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2018 թվականի հունվար-մարտ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 885 միլիոն 679 հազար դրամ գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (501.003,2 հազար դրամ) գերազանցել է 384 միլիոն 676 հազար դրամով կամ 76,8%-ով:
Եռամսյակի ավարտին գործընթացում ներգրավված է եղել 2710 շահառու՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի՝ 1638-ի դիմաց կամ թիվն աճել է 65 տոկոսով : Իսկ 2018-ի ապրիլին վերադարձվել է 102 միլիոն 21 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 28 միլիոն 529 հազար դրամով կամ 38.7 տոկոսով :
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին