Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ես Վազգեն Սարգսյանի վաստակը չունեմ, որ այդ վաստակով ինչ-որ բան ասեմ, բայց ես Արամ Սարգսյանը լինելով նաև Վազգեն Սարգսյանի եղբայրն եմ և այո՛ չեմ կարող՝ ո՛չ այս ժողովրդի կողքին չլինել, ո՛չ էլ պետության ու պետականության»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։
Պատգամավորը նշում է.«Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը պետք է նորից հանդիպեն ու փորձեն երկխոսել՝ կարևոր չէ, թե ինչից, ինչ թեմայից ուզում են խոսեն՝ ժամկետներ, արտահերթ ընտրություններ, հրաժարական՝ կարևորը երկխոսեն։ Մեր երկիրն այլևս նման ցնցումներ տանել չի կարող»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։
Նա կոչ է անում իշխանություններին ազատ արձակել ձերբակալվածներին.«Որտեղ ժողովուրդն՝ այնտեղ ես, կգամ այդ հրապարակ, բայց ելքն այդ հրապարակը չէ, ելքը դահլիճում և հրապարակում է, եթե երկու տեղում ելք չկա՝ խնդիրը գնում է առճակատման»։