|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանում Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու դեմ անցկացվող բողոքի ակցիաները կազմակերպվել են դրսից: Այդ մասին РИА Новости-ին ասել է Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը:
Ըստ փորձագետի` ցուցարարները հանդես են գալիս ամեն ինչի դեմ` և' քվեարկության մեխանիզմի, և' Սարգսյանի դեմ: «Դրանք բացարձակ սադրանքներ են, որոնք գալիս են արտերկրից»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, փորձագետը կասկածում է, որ բողոքի ակցիաները կարող են երկրում որևէ փոփոխության հանգեցնել:
«Հայաստանում գոյությունի ունի ուժեղ պետականություն, իշխանության ամուր ինստիտուտներ, խորհրդարանը հարգանք ունի: Իսկ նման իրադարձությունները լինում են ոչ առաջին տարին, հիշեք Բաղրամյան պողոտայում նախկինում տեղի ունեցող դեպքերը»,-ասել է փորձագետը: