Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
5 տարի առաջ ապրիլի 9-ին ունեցանք զույգ երդմնակալություն` մեկը` պաշտոնական, մեկը` հրապարակի վրա. լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Հրապարակի երդմնակալությունն այն էր, որ մենք մերժում ենք սուտն ու կեղծիքը և պայքարելու ենք ազատ, արդար, ժողովրդին պատկանող հայրենիքի համար: Դրանից հետո տարբեր հեքիաթներ հյուսեցին. ամեն մեկն ունի քննադատության իրավունք: 5 տարի հետո մենք ունեցանք նոր ընտրակարգ, կարող ենք ասել` էլի կեղծիքի վրա հիմնված, բայց դե ֆակտո նոր ընտրակարգ, և այսօր երդմնակալություն էր, որը քիչ, թե շատ հեռու էր ոչ լեգիտությունից, ուրեմն շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը` թեկուզ քիչ լիազորություններով, սակայն կկարողանա իր փափուկ խոսքով, դիվանագիտական փորձով փոփոխության առաջարկ անել մեր երկրին: «Բարի գալուստ ասենք պարոն Սարգսյանին, նոր սկիզբ է, իրեն վատը պիտի չմաղթենք: Հույս պետք է տածենք, որ նա իր փորձով կամաց-կամաց կբերի ազատ, արդար, անկախ, ստեղծագործ Հայաստանի սկիզբը, որի համար մեր ժողովուրդը պայքարում է 25 տարիների ընթացքում»,- ասաց նա:
Հարցին` Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագա՞հ է, նա դրական պատասխան տվեց: «Արմեն Սարգսյանը լեգիտիմ նախագահ է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքին` Հովհաննիսյանն ասաց. «ՕՐՕ դաշինքը նախընտրական շրջանում ստեղծված դաշինք էր և հիմա չկա»: