կարևոր
3178 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-11 22:34
Հասարակություն

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների իրականացման համար․ Արմեն Պետրոսյան

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների իրականացման համար․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրում է.

«Հակիրճ Իլհամ Ալիևի՝ նախօրեի «ծավալուն» հարցազրույցի մասին։

Այն նախընտրական էր, բովանդակային առանցքը նրա 20-ամյա կառավարման պետական գաղափարախոսության՝ «հայատյացության» մի փուլի ամփոփումն էր, նորի ազդարարումը, որը, իր հերթին, Հայաստանի և հայ ժողովրդի համար նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների կանխատեսումների լիարժեք հիմք է տալիս։

Ադրբեջանի նախագահը ստեղծում է նոր «լեգիտիմ» հիմնավորումներ` Հայաստանի դեմ պատերազմների, ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունների, «միջանցքի» նախագծի իրականացման։

Ալիևն իր խոսքի տողատակերում հերթական անգամ ակնարկեց «Արցախը Սյունիքի» դիմաց ադրբեջանառուսական գործարքի մասին։ Այս՝ ոչ հակառուսական ուղեգծի առաջմղմամբ, բնականաբար, ադրբեջանական վարչակարգն ապահովագրում է սեփական կայունությունը և քաղաքականության զարգացման հնարավորությունները՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանարար գծերի հերթական ընդգծման միջոցով»։