կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 18:08
Տնտեսական

Հայաստանում պակասել են արոտավայրերը

Հայաստանում պակասել են արոտավայրերը
Ըստ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Հայաստանի արոտավայրերը, 2010 թվականի համեմատ, պակասել են շուրջ 37.1 հազար հեկտարով, որից շուրջ 24 հազար հեկտարն անցել է այլ նպատակային նշանակությունների շարքը, իսկ մնացածը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև ճշգրտմամբ անցել այլ հողատեսքերի շարքը: Արոտավայրերը ըստ մարզերի պակասել են, այդ թվում` Արագածոտնում` 4533 հա, Արարատում` 519 հա, որը անցել է արդյունաբերության եւ այլ հողատեսքերի, Գեղարքունիքում` 680 հա, ընդերքօգտագործման, Շիրակում 300 հա, որից 140 հա էներգետիկայի եւ 160 հա այլ հողատեսքերի տակ, Սյունիքում` 16130 հա արոտավայրեր անցել են բնապահպանական եւ արդյունաբերության հողերի կատեգորյաի տակ, Վայոց Ձորում` 14930 հա բնապահպանական հողերի տակ եւ Տավուշում` 17 հա: