Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-04-04 10:01
Քաղաքական

Ամեն ինչ՝ ըստ կարգի. «Հրապարակ»

Ամեն ինչ՝ ըստ կարգի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին իշխանությունը պատրաստվում է Արմեն Սարգսյանի ինագուրացիային, որը կընթանա ապրիլի 9-ին, ավանդական կարգով` մոտոցիկլետներ, կորտեժ, շչակներ:

Արմեն Սարգսյանին հանդիսավորությամբ կվերցնեն իր հայրական տնից` Դեմիրճյան հասցեից: Մինչ այդ, նույն հանդիսավորությամբ ՄՀՀ կտարվեն պետական և հոգևոր խորհրդանիշները․ Մատենադարանից Վեհամոր 7-րդ դարի Ավետարանը, ՍԴ-ից` Սահմանադրության մայր օրինակը, նախագահականից` պետական դրոշը և նախագահական նշանը: Արարողակարգը սկսվելու է ժամը 12-ին։ Արմեն Սարգսյանը միայնակ կմտնի դահլիճ, աջ ձեռքը կդնի Ավետարանի ու Սահմանադրության վրա, կերդվի: Ապա կստանա Վեհափառի օրհնությունը, և ողջույնի խոսք կասի Սերժ Սարգսյանը:

Դրանից հետո Արմեն Սարգսյանը կտեղափոխվի Մաշտոցի իր նստավայրը` հիանալու հարևանությամբ գտնվող Մատենադարանով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: