կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-02 22:50
Հասարակություն

Պայթյունից տուժածների անունները հայտնի են

Պայթյունից տուժածների անունները հայտնի են

Ինչպես հաղորդում է ԱԻՆ  լրատվական ծառայությունը, Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունի պատճառը թթվածնի բալոնն է եղել:

Կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):

Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: