կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 18:35
Հասարակություն

Հայտնի են ականի պայթյունից վիրավորված զինծառայողների անունները

Հայտնի են ականի պայթյունից վիրավորված զինծառայողների անունները

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել երեկ` օգոստոսի 28-ին, տեղի ունեցած ականի պայթյունի վերաբերյալ` հրապարակելով վիրավոր զինծառայողների անունները:

 

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս, ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»: