Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Երևանյան լճի կամրջի վրա բախվել են 33-ամյա Մուշեղ Մերկիբոսյանի վարած Газ 32213 մակնիշի 0859 Տ համարանիշով և 39-ամյա Արման Սիմոնյանի վարած Mercedes մակնիշի 35 QC 671 համարանիշով ավտոմեքենաները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է թիվ 57 երթուղին, վարորդի վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է, և նա իրավունք չի ունեցել մարդատար Газель վարելու, քանի որ, պարզվել է, որ նա վարորդական իրավունքի այն կարգը չունի, որով վարել է Газель-ը։ Վարորդը նաև ունի հաշմանդամության կարգ. ձախ ձեռքը հաշմանդամ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Газель -ի վարորդը, ով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: