Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 22-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռուբինյանց փողոցի թիվ 27/2 շենքի մոտակայքում թիվ 58 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 2809Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ք.) բախվել է «Opel Vectra B» մակնիշի 10 MT 077 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ` 1987 թ. ծնված Ց. Ա.), այնուհետև` դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1991 թ. ծնված Մ. Բ.-ը, 1961 թ. ծնված Ս. Կ.-ը, 1957 թ. ծնված Կ. Գ.-ը, 1959 թ. ծնված Ա. Գ.-ը, 1986 թ. ծնված Ի. Ժ.-ը և 1957 թ. ծնված Պ. Ժ.-ը տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: