|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Թուրքիայի հարավ-արևելքում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 28-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով TRT Haber հեռուստաալիքին։
«Մերսին քաղաքի Այդընջըք թաղամասում մարդատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով 9 մարդ զոհվել է, 28-ը՝ վիրավորվել», հաղորդում է հեռուստաալիքը։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ Անթալիայից Մերսին ուղևորվող մարդատար ավտոբուսը, անհայտ պատճառով, Այդընջըք թաղամասի թունելների ելքի արգելապատնեշներին բախվելուց հետո շրջվել է։
Նկարը՝ РИА Новости-ի տելեգրամյան ալիքից։
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։