կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-11 21:13
Հասարակություն

Երևանում 70 համարի երթուղայինը կորցրել է կառավարումը և բախվել 4 մեքենաների

Երևանում 70 համարի երթուղայինը կորցրել է կառավարումը և բախվել 4 մեքենաների

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 15:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկի փողոցոմ՝ «Գոռ» սուպերմարկետի մոտ, թիվ 70 երթուղին սպասարկող Газель մակնիշի 3353 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պատճառներով կորցնելով մեքենայի կառավարումը նախ հարվածել է Opel մակնիշի 34 AN 194 համարանիշի ավտոմեքենային այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած Opel մակնիշի 34 AU 534 համարանիշի, Mitsubishi մակնիշի 77 TN 717 համարանիշի, Volkswagen մակնիշի 11 LS 618 համարանիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Ոստիկանության կողմից ճշտվում են վարորդների ինքնությունը: