|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր նշվում է Տիկնիկային թատրոնի միջազգային օրը: Սյն տոնելու առաջարկ առաջին անգամ հնչեցվել է դեռևս 2000թ. իրանցի տիկնիկային թատրոնի գործիչ Ջիվադա Զոլֆագարիհոյի կողմից Մագդեբուրգում: Երկու տարի անց՝ Ատլանտայում կայացած ՈւՆԻՄԱ-ի (Union Internationale de la Marionnette, UNIMA) համաժողովին որոշվեց տիկնիկային թատրոնի օրը տոնել մարտի 21-ին:
Տոնը լայնորեն նշվում է աշխարհի մի շարք երկրներում՝ ոչ միայն մասնագետների, այլև այս արվեստի երկրպագուների կողմից: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը կազմակերպվում են ամենաանսովոր տիկնիկային ներկայացումները, ինչպես նաև այլ տոնական միջոցառումներ: