|
Փոխարժեքներ
31 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.14 |
| EUR | ⚊ | € 403.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4854 |
| GBP | ⚊ | £ 483.67 |
| GEL | ⚊ | ₾ 138.78 |
Կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը, այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։
«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ կարճատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասան Արա Հակոբյանը:
Տիկնիկային արվեստին իր ողջ կյանքը նվիրած մեծն արտիստը միշտ վառ կմնա մեր հուշերում:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Վարպե՛տ»,-նշված է գրառման մեջ։