|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է Արևելյան Ղուտա:
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, որ նախագահն ինքն է վարում մեքենան, սակայն չի նշվում, թե տեսանյութը երբ է արվել:
Հայտնի է, որ Ասադն անակնկալ այց է կատարել կառավարական բանակի զինվորների դիրքեր, որտեղ շարունակվում են ընդդիմադիր ջոկատների դեմ ռազմական գործողությունները։
Նշենք, որ Արևելյան Ղուտան ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Դամասկոսի արվարձաններից է, որտեղ շարունակվում են ռազմական թեժ բախումները։