|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վազգեն Սարգսյան փողոցը չի անվանափոխվի. ձայների` 47 դեմ, 3 կողմ հարաբերակցությամբ Երևանի ավագանին դեմ քվեարկեց «Երկիր ծիրանի»-ի առաջարկին` Վազգեն Սարգսյան փողոցն անվանափոխել Վուդրո Վիլսոնի անունով:
«Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Երևանում Վազգեն Սարգսյան երկու փողոց կա, ուստի մեկը կարող են անվանափոխել:
Ավագանու ՀՀԿ-ական անդամներն էլ իրենց ելույթներով նշում էին, որ, անշուշտ, Վիլսոնն արժանի է, որ նրա անվան փողոց լինի, սակայն ոչ Վազգեն Սարգսյանի «հաշվին»: ՀՀԿ-ականները առաջարկը որակեցին «խայտառակ, անբարո, միտում և սադրանք պարունակող, քաղաքական պոռնկություն»:
Ի դեպ, «Ելք» խմբակցությունը, դեմ լինելով անվանափոխությանը, լքել էր նիստերի դահլիճը` պատճառաբանելով, որ հարցն ավագանու նիստի օրակարգում ընդգրկելու մեջ միտում են տեսնում: