|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր կառավարության նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Սինգապուրի և Կորեայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզային ռեժիմ: Այդ երկրների քաղաքացիները կարող են Հայաստանում գտնվել 180 օր ժամկետով:Ըստ Շավարշ Քոչարյանի, նման որոշման ընդունումը կխթանի ՀՀ-ի և այդ պետությունների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
Վարչապետը հարցրեց, թե այս տարվա ընթացքում քանի՞ երկրի հետ են պլանավորում վիզային ռեժիմի դյուրացման գործընթաց: Շավարշ Քոչարյանը նշեց, որ դրանք այնքան շատ են, որ կդժվարանա պատասխանել: Կարեն Կարապետյանը հորդորեց զարգացած տնտեսություն և բարձր ՀՆԱ ունեցող երկրների ցանկը դնել ու հերթով տանել վիզայի դյուրացման գործընթացը այդ երկրների հետ:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնց հետ այդ չորս պետությունը ունեն արտոնյալ ռեժիմներ, օրինակ Ադրբեջանը նույնպես ունի: Սա հարուցեց վարչապետի ծիծեղը:
«Պարոն Քոչարյան, իմ բոլոր տեքստերում Ադրբեջանը ներկա չէր»,- ասաց վարչապետը: