Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Շիրակի մարզի ատամնաբույժները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Շիրակի մարզպետարանի մոտ: Նրանք դժգոհում են առողջապահության էլեկտրոնային համակարգից:
Նշենք, որ, կառավարության որոշման համաձայն, մարտի 6-ից ատամնաբույժները պետք է ներդնեն էլեկտրոնային համակարգ:
Ատամնաբույժները վստահեցնում են, որ այդ համակարգի պատճառով կթանկանան ատամնաբուժական ծառայությունները, քանի որ յուրաքանչյուր ատամնաբույժ հավելյալ 1 մլն դրամ ծախս պետք է անի: Նրանց բողոքը լսել են Շիրակի մարզպետարանում:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կա կառավարություն որոշում էլեկտրոնային առողջապահության վերաբերյալ, և ատամնաբույժներն այդ որոշմանը վերապահումով են վերաբերվում: «Երեկ հավաքվել են մեզ մոտ, որոշել են իրենց դժգոհությունը մարզպետարանի միջոցով փոխանցել կառավարությանը: Քանի որ կառավարության ներկայացուցիչը Շիրակի մարզում մարզպետն է, այդ պատճառով էլ որոշել են մարզպետարանի մոտ իրենց բողոքն արտահայտել: Դա մարզպետարանի իրավասության, լիազորությունների շրջանակներում գտնվող խնդիր չէ: Հանդիպել են մեր փոխմարզպետի հետ: Որոշել ենք նրանց այդ բողոքը, դիմումը փոխանցել առողջապահության նախարարությանը` ինչպես նրանք խնդրել են»,- տեղեկացրեց մարզպետը: