կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 18:45
Հասարակություն

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրները կուսումնասիրվեն

Ատամնաբույժների բարձրացրած խնդիրները կուսումնասիրվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է ստոմատոլոգիական ծառայությունների մի խումբ ղեկավարների, ովքեր նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները և դժգոհությունները` կապված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ։

 

Քննարկվել են, մասնավորապես, մանկական ստոմատոլոգիայի, ինչպես նաև ստոմատոլոգիական բազկաթոռին կից ռենտգեն սարքի, օրթոպեդիկ, զննման կաբինետների հարկման խնդիրները, որոնք փաստացի հայտնվել են կրկնակի հարկման դաշտում։

 

Դումանյանը հանձնարարել է սեղմ ժամկետում շահագրգիռ ուսումնասիրել բարձրացված հարցերը և տնտեսական վերլուծությունների արդյունքում կատարված հաշվարկներով ներկայացնել համապատասխան առաջարկներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կներկայացվեն լիազոր այլ մարմիններին, ինչպես նաև ՀՀ կառավարություն։