|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 28-ին, ժամը 18:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է կայանած տրոլեյբուսին, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Պարզվել է, որ բախվել են Škoda Fabia մակնիշի 35 NS 613 պետհամարանիշով (վարորդ՝ 1995 թ. ծնված Ս. Դ.) ավտոմեքենան և Škoda մակնիշի (վարորդ՝ Ա. Հ.) տրոլեյբուսը:
Փրկարարները Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս. Դ.-ը հոսպիտալացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են Škoda Fabia մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ԱԻՆ մամուլի ծառայություն