կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-22 14:00
Տնտեսական

Գյուղացիների համար դիզվառելիքը կսուբսիդավորվի 60 դրամի չափով. գյուղատնտեսության փոխնախարար

Գյուղացիների համար դիզվառելիքը կսուբսիդավորվի 60 դրամի չափով. գյուղատնտեսության փոխնախարար

Այսօր` կառավարության նիստից հետո, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտին վերաբերող այն երեք որոշումները, որոնք ընդունվել են կառավարության նիստում:

Առաջին ծրագիրն է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին», որով մատչելի գներով տրամադրվում է պարարտանյութ: Հանրապետություն կներմուծվի 3000 տոննա ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ: Սուբսիդավորման արդյունքում գյուղացիական տնտեսությունները մեկ պարկը կարող են ձեռք բերել 7 հազար դրամով: Ծրագրի համար նախատեսված է 443 միլիոն դրամ:

Երկրորդ ծրագիրը գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագիրն է: Ծրագրին տրամադրվում է մինչև 746 միլիոն դրամ:

Երրորդ ծրագիրը դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրն է, որով տրամադրվում է 360 միլիոն դրամ: Ձեռք կբերվի մինչև 6 միլիոն լիտր դիզվառելիք: Սուբսիդավորման գումարը կկազմի, մեկ լիտրի հաշվով, 60 դրամ: Այն կտրամադրվի մինչև 3 հեկտար հողատարածք ունեցողներին` մեկ լիտրի համար մինչև 200 լիտր չափաբաժնով: