|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ժամանակ»-ը գրում է. «Նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ արդեն պատրաստ է Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ կասի իր վերջնական որոշումը՝ ընդունե՞լ նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը, թե՞ ոչ:
Ընդ որում, հետաքրքիր է, որ Արմեն Սարգսյանն այդ մասին հայտարարել է առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման: Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության հետ, սակայն դաշինքի առաջնորդն օրերս հայտարարել էր, որ ինքն առանձին է հանդիպելու նախագահի թեկնածուի հետ, և միայն դրանից հետո կորոշեն՝ սատարե՞լ, քվեարկե՞լ նրա օգտին, թե՞ ոչ:
Փաստորեն, Արմեն Սարգսյանն առանց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի հետ առանձին հանդիպում ունենալու հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանին: Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը կողմ է նախագահի թեկնածու առաջադրվելուն, այլապես հազիվ թե հայտարարեր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն արդեն պատրաստ լինելու մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: