|
Փոխարժեքներ
26 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.51 |
| EUR | ⚊ | € 450.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.8918 |
| GBP | ⚊ | £ 515.61 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բավական «տպավորիչ» կառույց է դառնալու նախագահի այսօրվա վերահսկողական ծառայության «բազայի» վրա ստեղծվող՝ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայությունը: Ընդլայնվելու է ոչ միայն աշխատակազմը, այլև «լինելու» են տեղակալներ, «որոնց պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը` կառույցի ղեկավարի առաջարկությամբ»:
Ավելին` կառույցն ընդարձակվելու է մի քանի այլ վերահսկողական ծառայությունների հաշվին` նախագահի, վարչապետի, ԿՌՈՒ-ի մի մասի ու որոշ այլ կառույցների: Միայն պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունը չի ներառվել այս կառույցի մեջ: Ով է ղեկավարելու ընդլայնված, գրեթե «մոնստր» կառույցը՝ առայժմ չեն հայտարարում, թեև ակնհայտ է, որ դա լինելու է Հովհաննես Հովսեփյանը՝ նախագահի վերահսկողականի երկարամյա ղեկավարը»: