կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-27 16:08
Սպորտ

Նասրին կտեղափոխվի "Մանչեսթեր Սիթի"

Նասրին կտեղափոխվի "Մանչեսթեր Սիթի"

Տրանսֆերային այս  խառնաշփոթում Արսեն Վենգերը («Արսենալի» մարզիչը) չկարողացավ պահել տաղանդավոր ֆրանսիացուն, իսկ հնարամիտ «Սիթին» կատարեց իր ամենախոշոր ձեռքբերումներից մեկը: «Արսենալի»  կիսապաշտպան Սամիր Նասրին երկար մտորումներից հետո, ի վերջո կանգ առավ «Մանչեսթեր Սիթիի» վրա:

Ավելի վաղ ֆրանսիացին առաջարկ էր ստացել անգլիական մյուս գրանդից` «Մանչեսթեր Յունայթեդից», որը պատրաստ էր ֆուտբոլիստին վճարել տարեկան 4 մլն եվրո։ Սակայն, ինչպես երևում է, «քաղաքայինների» առաջարկն ավելի գրավիչ է եղել, և ըստ Sky sports-ի տվյալների` տրանսֆերը կազմել է 22 մլն ֆունտ: