կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-31 14:02
Քաղաքական

Դավիթ Հարությունյանը պարզաբանում է` ինչու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն ընդգրկվում անվտանգության խորհրդի կազմում

Դավիթ Հարությունյանը պարզաբանում է` ինչու ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը չեն ընդգրկվում անվտանգության խորհրդի կազմում

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խնդիր չի տեսնում, որ ապրիլից հետո մի շարք կառույցներ լինելու են վարչապետի ենթակայության տակ: Այս մասին նա ասաց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Կառավարության որոշակի անդամ պետք է պատասխանատվություն կրի հատկապես այդ կառույցների համար: Դա կարող էր լինել որևէ նախարար, կարող էր լինել վարչապետը: Տվյալ դեպքում քաղաքական պատասխանատվությունն այդ մարմինների համար վերցնում է վարչապետը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա` ներկայում գործող համակարգի խնդիրն այն է, որ այն համարվում է կառավարությանն առընթեր ու չունի անձնավորված պատասխանատու դեմք: «Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղիով ենք գնում»,- նշեց Հարությունյանը:

Անդրադառնալով հանրապետության և ԱԺ նախագահների` անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված չլինելուն՝ նախարարն ընդգծեց, որ դա նրանց մեկուսացնելու փորձ չէ: «Ներկայումս գործող անվտանգության խորհուրդը նախատեսում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ տալ ՀՀ նախագահին բազում հարցերի վերաբերյալ, իսկ տվյալ դեպքում անվտանգության խորհուրդը դառնում է բացարձակ այլ մարմին, որը որոշում է երկրի հետ կապված բազում հարցեր և, ի տարբերություն նախկինի, ընդունում է որոշումներ»,- հավելեց Հարությունյանը: