կարևոր
3274 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-04 15:21
Հասարակություն

Ինչո՞ւ են հաճախակիացել հոսանքազրկումները․ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը պարզաբանում է

ՀԷՑ-ում հրավիրվել է «Էլեկտրաէներգիայի անջատման պատճառները» թեմայով ասուլիս։ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը ներկայացրեց 2023-2024 թվականներին ԲԷՑ-ի կողմից որոշ աշխատանքների հետևանքով անջատումների քանակը՝ նշելով․ «Այս անջատումները տևողությամբ կարճատև են, սակայն դրանք լինում են մասշտաբային, արդյունքում հոսանքազրկվում է հանրապետության գրեթե 1/3-ը, ինչը ժողովրդի մոտ մեծ արձագանք է ստանում»։

Անդրադառնալով մասնավոր մի քանի դեպքերի, նախ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատմանը, բանախոսն ասաց․ «Մինչև հայտնի վթարի օրը, Օպերայում մի քանի անգամ հոսանքազրկումներ են եղել, մեր անձնակազմը ստուգայցեր է կատարել, ասել, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխման, թատրոնն անտեսել է մեր մասնագետի ասածը, ինչից հետո եղել է վթարը»։
 

Խոսելով Աբովյանի մարզադաշտի՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկման մասին, Կարեն Դարբինյանը նշեց․ «Ֆուտբոլի ֆեդերացիայից ստացել էինք գրություն՝ իրենց բալանսում գտնվող երկու տրանսֆորմատորներից մեկը անջատելու վերաբերյալ, արդյունքում խաղի օրը ծանրաբեռնվածությունն ընկել է մեկ տրանսֆորմատորի վրա, ինչի հետևանքով մարզադաշտը հոսանքազրկվել է»:
 

Մանրամասն՝ տեսանյութում։