Փոխարժեքներ
06 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 24-ի հերթական նիստում փոփոխություններ կատարեց 2022թ. մարտի 24-ի N 17-Ն որոշման մեջ։ Որոշումը վերաբերում է տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի մատչելիության, լուսավորության և հանձնաժողովի բնականոն աշխատանքի ապահովման լրացուցիչ պահանջներ սահմանելուն։ Հարցը ներկայացրեց ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
Այսպիսով, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի չափորոշիչներում ընդգրկվում են նաև հարմարություններ բրայլյան գրություններով և հաշմանդամության միջազգային խորհրդանիշի առկայության կամ բացակայության մասին տվյալներ։ Նշվում են տեղամասային կենտրոնի կոորդինատները քարտեզի վրա, հնարավորության դեպքում նաև տեղամասային կենտրոնի լուսանկարներ։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ու փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանի ԿԸՀ-ի հրավերով Նյու Դելիում են։