Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել էինք, որ Մոսկվայում 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է կինոռեժիսոր Մարիա Սահակյանը: Նրա մահվան պատճառը քաղցկեղն էր: Մարիան հինգ երեխաների մայր էր:
Վաղը կինոռեժիսորին հրաժեշտ կտան Մոսկվայում, այնուհետև Սահակյանի աճյունը կտեղափոխեն Հայաստան՝ այստեղ հուղարկավորելու. սա նրա ցանկությունն էր: Թե երբ և որտեղ կլինի վերջին հրաժեշտը, կտեղեկացնենք ավելի ուշ:
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ․ Երևանում, 90-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, ավարտել Համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժինը, Վլադիմիր Կոբրինի արվեստանոցը: Նրա դիպլոմային աշխատանքը՝ «Հրաժեշտ» ֆիլմը, հաղթել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգում:
2006-ին Մարիայի առաջին լիամետրաժ կինոնկարի՝ «Փարոս»-ի պրեմիերան էր: Ֆիլմում խաղում էին Սոս Սարգսյանը և Սոֆիկո Չիաուրելին: Ֆիլմը երևանյան «Կին» միջազգային կինոփառատոնում մրցանակի է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Բացի այդ՝ Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը արժանացել է «Հայակ» մրցանակի՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Այդ ես չեմ»-ը արժանացել է նաև «Կինոշոկի» «Լավագույն ռեժիսորական աշխատանք» մրցանակին։
Պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևայի թոռնուհին է: