|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հուլիսի 17-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՂՀ-ի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Շուշի – Լիսագոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 29 6M O67 համարանիշի (վարորդ` Մ. Ս., ծնվ.1986թ., Երեւանի Կիլիկյան թաղամասի թիվ 5 փողոցի բնակարաններից մեկի բնակիչ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մ.Ս.ը տարբեր աստիճանի վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շուշիի բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել է Ստեպանակերտ քաղաքի ԲԿ: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված: