կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-25 10:08
Հասարակություն

Ո՞վ է համակարգում Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը. «Հրապարակ»

Ո՞վ է համակարգում Արմեն Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատուն հարցում էինք հղել այն մասին, թե արդյոք դեսպան Արմեն Սարգսյանի որդիները ծառայե՞լ են ՀՀ ԶՈՒ-ում, ինչպես նաեւ լրացուցիչ մի քանի այլ հարցեր: Երեկ դեսպանատնից պատասխան ենք ստացել, որում ասվում է, թե մեր հարցումը «չի առնչվում դեսպանության գործունեությանը, եւ, հետեւաբար, այն փոխանցվելու է Արմեն Սարգսյանի երեւանյան գրասենյակ, որը, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կսկսի առաջիկա օրերին»։

Դեսպանատնից հայտնել են նաեւ, որ Ա. Սարգսյանը ներկայումս գտնվում է արձակուրդում։ Նշենք, որ նա Լոնդոն է վերադարձել հունվարի 22-ին, որտեղ նախապես պլանավորված հանդիպումներ ուներ: Սարգսյանը Հայաստան կվերադառնա, ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա վերջին:

ՀՀԿ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Ա. Սարգսյանի գրասենյակի հանրային կապերի աշխատանքը համակարգում է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նա Ա. Սարգսյանի հետ աշխատել է դեռեւս 1996-ին՝ նրա վարչապետության օրոք: Հ. Պետրոսյանը երկար տարիներ ղեկավարել է նաեւ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի՝ լրատվամիջոցների եւ հանրության հետ կապերը: Ակնկալում ենք, որ դեսպանատան կողմից Արմեն Սարգսյանի երեւանյան գրասենյակ փոխանցված մեր հարցման պատասխանը կստանանք օրենքով սահմանված ժամկետում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում