կարևոր
5494 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 11:25
Սփյուռք Քաղաքական Տարածաշրջան

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի շրջանավարտները կոչ են անում արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից երեխաների իրավունքների ոտնահարմանը

Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի շրջանավարտները կոչ են անում արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից երեխաների իրավունքների ոտնահարմանը

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արդյունքում ավելի քան մեկ ամիս է ոտնահարվում են 120.000 հայի մարդու հիմնարար իրավունքները, որոնցից 30.000-ը երեխաներ են։ Վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի պաշարները գրեթե սպառվել են։ Խախտվում է երեխաների կրթության իրավունքը, առողջական խնդիրներ ունեցող մարդիկ ծանր վիճակում են։ Արևմտյան ԶԼՄ-ները հիմնականում անտեսել են այս ահաբեկչական ակտը։ Հունվարի 17-ին ադրբեջանցի զինվորները ապօրինաբար կանգնեցրել են 19 հայ անչափահասներին տեղափոխող ավտոբուսը, որը վերադառնում էր Ստեփանակերտ` միանալու իրենց ընտանիքներին։ Ադրբեջանցիները նվաստացրել ու ահաբեկել են երեխաներին, նրանցից մեկն ուշաթափվել է։ Այնուհետև ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են այդ դրվագի կադրերը՝ չթաքցնելով երեխաների դեմքերը։ (1, 2, 3, 4)

Որպես Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (ՎՀԿԻ-ի) մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ, մենք դատապարտում ենք լրագրողական էթիկայի այս կոպիտ խախտումը։ Մեզ սովորեցրել են հատուկ ուշադիր լինել անչափահասների պաշտպանությանը, հարգել նրանց անձնական կյանքը և արժանապատվությունը: Մեզ սովորեցրել են լինել մարդկության դեմ հանցագործություններից, զինյալների անմարդկային գործողություններից տուժածների ձայնը։ Մեզ սովորեցրել են կանգնել ճնշվածների կողքին և դատապարտել այսպիսի հանցավոր
արարքները: Հաշվի առնելով մեր ծրագրի «Լրագրության էթիկա» առարկան և թե որքան են ՎՀԿԻ-ի դասախոսները շեշտել էթիկայի և մարդու արժանապատվության կարևորությունը, մենք ակնկալում ենք, որ միջադեպի մասին իրենց մասնագիտական կարծիքը կարտահայտեն առնվազն լրագրության և մեդիա կառավարման բաժնի մեր գործընկերները։

Կոչ ենք անում ՎՀԿԻ-ին դատապարտել լրագրողական էթիկայի այս կոպիտ խախտումը, ուշադրություն հրավիրել 120 հազար մարդու շրջափակմանը և օգտագործել միջազգային ցանցը՝ Ադրբեջանի հանցավոր արարքներին արդարացի արձագանքելու համար։ Սա օբյեկտիվ, պրոֆեսիոնալ, էթիկապես ճիշտ լրագրության սկզբունքների հրամայականն է։

Հասմիկ Սողոմոնյան, 2014թ․ շրջանավարտ

Ռուզան Սաֆարյան, 2013թ․ շրջանավարտ

Լիլիթ Նուրիջանյան, 2013թ․ շրջանավարտ

Նունե Այլանջյան, 2012թ․ շրջանավարտ

Ռուզան Գիշյան, 2014թ․ շրջանավարտ

Հովհաննես Հակոբյան, 2021թ․ շրջանավարտ

Հովհաննես Իշխանյան, 2014թ․ շրջանավարտ

Աստղիկ Գաուդյան, 2021թ․ շրջանավարտ

Անի Գաբրիելյան, 2014թ․ շրջանավարտ

Հասմիկ Հայրապետյան, 2015թ․ շրջանավարտ

Գայանե Սիմոնյան, 2014թ․ շրջանավարտ

Անի Թորոսյան, 2021թ․ շրջանավարտ

Սյուզան Ղուկասյան, 2021թ․ շրջանավարտ

Փառանձեմ Հովհաննիսյան, 2013թ․ շրջանավարտ

Անի Մեջլումյան, 2014թ․ շրջանավարտ

Մարիաննա Պեպանյան, 2010թ․ շրջանավարտ

Լիլիթ Քոչինյան, 2015թ․ շրջանավարտ

Անուշիկ Ավետյան, 2015թ․ շրջանավարտ

Քրիստինե Խանոյան, 2022թ․ շրջանավարտ

Անի Նազարյան, 2020թ․ շրջանավարտ

Աննա Հակոբյան, 2020թ․ շրջանավարտ

Սուրեն Դեհերյան, 2004թ․ շրջանավարտ

Աղավնի Հարությունյան, 2004թ․ շրջանավարտ

Մանե Գրիգորյան, 2007թ․ շրջանավարտ

Վահագն Անտոնյան, 2009թ․ շրջանավարտ

Կարեն Մելիքսեթյան, 2009թ․ շրջանավարտ

Գայանե Լալայան, 2008թ․ շրջանավարտ

Մարիամ Գրիգորյան, 2021թ․ շրջանավարտ

Էմմա Պետրոսյան, 2016թ․ շրջանավարտ

Գայանե Ապրունց, 2016թ․ շրջանավարտ

Գայանե Միրզոյան, 2005թ․ շրջանավարտ

Անահիտ Մինասյան, 2005թ․ շրջանավարտ