Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն այսօր բավականին ագրեսիվ էր տրամադրված լրագրողների նկատմամբ: Նա օրվա ընթացքում չցանկացավ պատասխանել լրագրողների` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն առնչվող հարցերին, վիրավորեց լրագրողներին, ապա հայտարարեց, որ այսուհետ միայն գրավոր հարցերի է պատասխանելու:
Արտահերթ նիստի ավարտին Սեդրակյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պատճառաբանել իր ագրեսիվ վարքագիծը:
Հարցին` լրագրողներից մեկին հայհոյել եք, գուցե դա ակամայի՞ց է ստացվել, Սեդրակյանը պատասխանեց, որ հայհոյանք չի եղել, եթե կա տեսագրություն, որտեղ լսվում է հայհոյանք, թող ցույց տան իրեն:
Պատասխանելով հարցին, թե ինչի՞ց է բարկացել, պատգամավորը պատասխանեց. «Չի կարելի` գնում են, հարձակվում մարդու վրա: Եթե պետք ա` եկեք իմ կաբինետ, կխոսենք: Լավ կլինի՞` ես էլ իմ պատգամավոր ընկերներին վեկալեմ, ձեզ շրջապատենք ու սկսենք հարցախեղդ անել»:
Դիտարկմանը, թե հարց տալը լրագրողի պարտականությունն է, Սեդրակյանն արձագանքեց. «Մենք էլ կարող ենք չպատասխանել, չէ՞»:
Սեդրակյանի պատճառաբանմամբ իրեն վրդովեցնում է այն հանգամանքը, որ իրեն իր ընտանիքի մասին հարցեր են ուղղում: Նա, մասնավորապես, վատ է զգում այն բանից, որ իր ընտանիքի հետ են կապում քրեական պատմություններ: «Իմ ընտանիքի հետ շփվողներից որևէ մեկը չի կարող ասել, որ իմ ընտանիքը ինչ-որ կապեր ունի, սենց, նենց: Ամոթ ա: Կարող ա` իմ հետ կապված հարցեր եղել են, կարող եք ինձ ասել, բայց ոչ թե ընտանիքը»:
Հարցին` եթե ապացուցվի, որ հայհոյել է, պատրաստ կլինի՞ ներողություն խնդրել, Սեդրակյանը պատասխանեց, որ հայհոյանք չի եղել, և ինքն էլ որևէ մեկից չի պատրաստվում ներողություն խնդրել: