|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Դեկտեմբերի 26-ին, ժամը 22:27-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 22-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 34 OQ 603 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mercedes-Benz» մակնիշի SS 931 GG (վարորդ՝ Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: