կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-28 10:05
Հասարակություն

Քարաթափում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին

Քարաթափում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհի (Մ6) 34-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 100 խմ ծավալով, որի պատճառով երթևեկությունն այդ հատվածում դարձել է միակողմանի: Այս պահին Լոռու ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ՝ ճանապարհի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ: