կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-09 13:39
Հասարակություն

Պատերազմի փորձությունն անցած բարեկամությունը ամուր հիմք են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համար. Փաշինյանը՝ Պուտինին և Մեդվեդևին

Պատերազմի փորձությունն անցած  բարեկամությունը ամուր հիմք են  ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմավարական գործընկերության համար. Փաշինյանը՝ Պուտինին և Մեդվեդևին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ուղերձում, մասնավորապես, նշված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնիՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ: 

Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն էինչպես նաև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշըՖաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի և պապերի սխրանքները  հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության և կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար։ 

Համոզված եմոր պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը և արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և համագործակցության համար: 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրիայս պայծառ տոնական օրը մաղթում եմ ՁեզՁեր մտերիմներին և բոլոր ռուսաստանցիներին քաջառողջությունբարեկեցություն և բարգավաճում»:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև  Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, 

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ: 

Այս օրը մենք խորին հարգանքով և երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում հաղթողների սերնդի հիշատակի առջևորոնք փրկեցին աշխարհը ֆաշիզմից և ազատություն պարգևեցին միլիոնավոր մարդկանց: 

Մեր հայրերին ու պապերին դեպի հաղթանակ առաջնորդած   հայրենասիրությունըանձնազոհությունը և պարտքի զգացումն այն արժեքներն ենորոնք առ այսօր միավորում են մեզ՝ ամուր հիմք ստեղծելով մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամությանփոխըմբռնման և համագործակցության համար:

Հարգելի Դմիտրի Անատոլիիմաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջությունիսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդինխաղաղությունբարեկեցություն և բարգավաճում»,-ասված է ուղերձում: